ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը այդ մասին հայտարարելուց մի քանի ժամ անց

Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը այդ մասին հայտարարելուց մի քանի ժամ անց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Եվրախորհրդարանի պատգամավորների խնդրանքով դադարեցրել Է հացադուլը այդ մասին հայտարարելուց մի քանի ժամ անց. քաղաքական գործչի համապատասխան նամակը լրագրողներին ընթերցել Է նրա փաստաբան Վախթանգ Բարամաշվիլին։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Ես ուղերձ եմ ստացել Եվրախորհրդարանի պատգամավորներից, որոնք կտրականապես խնդրել են ինձ՝ դադարեցնել հացադուլն այս փուլում, որպեսզի համապատասխան ծառայություններին հիմք չտամ պնդելու, որ ես վնաս եմ հասցնում ինձ։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները խոստանում են կենտրոնացնել ողջ դիվանագիտական ջանքերը իմ նվազագույն իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

Ես ինձ վատ եմ զգում ոչ թե այն պատճառով, որ դիտավորյալ սնունդ չեմ ընդունել, այլ այն պատճառով, որ ինձ թունավորել են…», - ասվում է նամակում։ Սահակաշվիլին նշում է, որ ինքն ամիսներ շարունակ եղել Է անպատշաճ վերաբերմունքի զոհ, ինչը հաստատում են աշխարհի լավագույն փորձագետները, այդ թվում՝ «Նոբելյան մրցանակի» դափնեկիրները»:

 

  • Կիսվել: