երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Էլազիգ նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն։

Նշվում է, որ ըստ Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:36-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջե շրջանում՝ 17,9 կմ խորության աղբյուրով։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: