շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 4 քուրդ զինյալի է սպանել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինվորական ստորաբաժանումները սպանել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներին, որոնք փորձել են մուտք գործել Սիրիայի հյուսիս-արևելք։

  • Կիսվել: