ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թուրքիայի ընդդիմությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային համարել է մեծ սխալ

Թուրքիայի ընդդիմությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային համարել է մեծ սխալ

Թուրքական ընդդիմադիր «Վաթան» (Հայրենիք) կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը եղել է մեծ սխալ։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալությունը։

Ինչպես պարզաբանել է Փերինչեքը, իր կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ «Բայրաքթար»-ի մատակարարումը Կիևին սխալ քայլ էր Թուրքիայի կողմից։ «Վաթան» կուսակցության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ զենքերը, ի վերջո, կարող են օգտագործվել ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի դեմ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ուկրաինական տարածքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնելու մասին։ Ավելի վաղ REGNUM-ը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով ուկրաինական տարածքում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնելու վերաբերյալ Թուրքիայի և Ուկրաինայի պայմանավորվածությունները, Կիևին և Անկարային կոչ էր արել պատասխանատվություն կրել զենքի կիրառման հարցում։

  • Կիսվել: