ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ու Սիրիայի ՊՆ-ների միջև քննարկումներն ավելի ինտենսիվ կդառնան. Աքար

Թուրքիայի ու Սիրիայի ՊՆ-ների միջև քննարկումներն ավելի ինտենսիվ կդառնան. Աքար

Թուրքիայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների միջև քննարկումները կշարունակվեն և ավելի ինտենսիվ կդառնան: Այս մասին, մեկնաբանելով դեկտեմբերի 28-ին Մոսկվայում սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նա նշել է, որ նոր շփումների ժամկետներ դեռ չեն քննարկվել։ Թուրքիայի ՊՆ-ն չի բացառել, որ Դամասկոսը և Անկարան կարող են համատեղ գործողություն անցկացնել՝ իր խոսքով՝ Սիրիայի հյուսիսային շրջանները ահաբեկիչներից մաքրելու համար:

Աքարը նաև ասել է, որ Թուրքիան կշարունակի անել հնարավորը՝ երկրի շահերը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

  • Կիսվել: