ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի Մուղլա նահանգի անտառներում հրդեհ է

Թուրքիայի Մուղլա նահանգի անտառներում հրդեհ է

Թուրքիայում Մուղլայի նահանգի Դալամանի շրջանում երեկ կեսգիշերին անտառային հրդեհ է բռնկվել։ Հրշեջ խմբերն օդային և ցամաքային միջամտություն են իրականացրել։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցնեը, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեծաքանակ հրշեջ տեխնիկա՝ ներառյալ 3 ինքնաթիռ և 16 ուղղաթիռ։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին առավոտյան հայտնել է, որ հրդեհը արդեն վերահսկելի է։

  • Կիսվել: