ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումները տարածաշրջանային խաղաղության համար են. Հուլուսի Աքար

Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումները տարածաշրջանային խաղաղության համար են. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել։ Դրանք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, սիրիացի փախստականներին և այլ ներքաղաքական թեմաներին, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ Աքարը նշել է, որ Թուրքիան, չնայած ամեն ինչ արել է, որ այդ պատերազմը չսկսվի, դրանից հետո էլ հումանիտար հրադադարի, հրադադարի և խաղաղության հանդիպումների կոչերով է հանդես եկել։

«Մեր նախագահի ջանքերն առաջին իսկ օրվանից շարունակվում են։ Դրանք աշխարհի խաղաղության համար կարևոր ներդրում են։ Սա պետք է ողջ աշխարհը հասկանա։ Սրանք թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ԵՄ-ի համար կարևոր աշխատանքներ են։ Հարկավոր է րոպե առաջ դադարեցնել այս կրակը»,- ասել է Աքարը։

Այն հարցին, թե արդյոք նորից կլինեն եռակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա հանդիպումներ, Աքարը պատասխանել է․ «Սա գործընթաց է։ 11 տարվա դադարից հետո լավ նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների և տարածաշրջանային խաղաղության համար այսպիսի բան է սկսվել։ Մեր ցանկությունն է, որ այն փոխադարձ հանդիպումների ճանապարհով զարգանա և վերածվի տարածաշրջանի համար խաղաղության և կայունության դրության»։

  • Կիսվել: