երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թուրքիայի Անթալիա քաղաքում հզոր փոթորիկը շրջել է մզկիթի մինարեն (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա քաղաքում հզոր փոթորիկը շրջել է մզկիթի մինարեն (տեսանյութ)

Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկը շրջել է մզկիթի մինարեն, տեղեկացնում է Hurriyet–ը:

Նշվում է, որ  ուժեղ քամին տապալել է ծառեր, պոկել տանիքներ, ավերել ջերմոցներ։ Մեկ անձ զոհվել է։ Մահացածը կին է, նրա վրա ընկել է տրանսպորտային տաղավարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հորդ անձրևից տուժել էր Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլը։ Կարկտախառն անձրևը հեղեղել էր քաղաքի փողոցները։

 

  • Կիսվել: