ԱՄԷ-ում ուժեղ փոթորիկի և հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհներն ու բնակելի թաղամասերը
Արաբական Միացյալ Էմիրություններում ուժեղ փոթորիկի ու հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհներն ու բնակելի շրջանները, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ Շարժայի օդանավակայանը նախազգուշացրել է ուղևորներին վատ եղանակի պատճառով չվերթերի չվացուցակում հնարավոր խափանումների մասին:
Աբու Դաբիի կենտրոնում մի քանի բնակելի թաղամաս է հեղեղվել։


