ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին ականների «ճշգրիտ քարտեզներ» հանձնել Ադրբեջանին

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին ականների «ճշգրիտ քարտեզներ» հանձնել Ադրբեջանին

Թուրքիայի ԱԳՆ–ը Հայաստանին ուղղված կոչով է հանդես եկել։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ–ի կողմից ապրիլի 4–ը որպես ականների վտանգի մասին իրազեկվածության օր, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվել է, որ կիսում են Ադրբեջանի մտահոգությունները «ազատագրված» տարածքներում դեռեւս չհայտնաբերված մեծ թվով ականապատ տարածքների վերաբերյալ։

«Հայաստանին կոչ ենք անում ականապատված տարածքների ճիշտ քարտեզները տալ Ադրբեջանին»,–նշվել է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

  • Կիսվել: