Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է Բլինքենի այցն Անկարա. ինչ է քնարկվելու
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը կժամանի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Հանդիպմանը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայի հատվածում տիրող իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են նաեւ, որ Բլինքենը Անկարա կժամանի նոյեմբերի 5-6-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինքենը մտադիր է այցելել Պաղեստինի մայրաքաղաք Ռամալլա՝ հանդիպելու երկրի նախագահ Մահմուդ Աբասի հետ։