հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ

Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերաճել կայուն հակամարտության։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը։

«Վտանգ կա, որ այն լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակումից հետո, վերջին իրադարձությունների արդյունքում կարող է վերածվել կայուն հակամարտության: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտությունների»,- նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, ր միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի կոտորածին վերջ տալը և պաղեստինյան պետության ստեղծման միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը։

  • Կիսվել: