ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն իսրայելցի նախարարի այցը Երուսաղեմում մզկիթի տարածք սադրանք է որակել

Թուրքիայի ԱԳՆ-ն իսրայելցի նախարարի այցը Երուսաղեմում մզկիթի տարածք սադրանք է որակել

Անկարան սադրանք է անվանել Իսրայելի ազգային անվտանգության նախարար, «Հրեական ուժ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Իթամար Բեն Գվիրի այցը Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի տարածք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բեն Գուիրի սադրիչ գործողությունները, որն Իսրայելի ոստիկանության ուղեկցությամբ մտել է Ալ Աքսա մզկիթի տարածք, անհանգստություն եւ դատապարտում են առաջացնում: Թուրքիան կոչ է անում Իսրայելին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել եւ թույլ չտալ նման սադրանքներ, որոնք խախտում են Երուսաղեմում կրոնական օբյեկտների կարգավիճակը եւ հղի են տարածաշրջանում լարվածության աճով», -ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ հունվարի 3-ին Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը բարձրացել է Տաճարի լեռը ։ Դրանից հետո Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս Երուսաղեմում Սուրբ վայրերի ստատուս քվոյի պահպանման օգտին, անընդունելի է համարում ցանկացած միակողմանի գործողություն, որն այն վտանգի տակ է դնում:

Պաղեստինը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ Քաթարը նույնպես դատապարտել են իսրայելցի նախարարի այցը:

  • Կիսվել: