Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավորվել են։
Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։