երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարությունը Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ

Թուրքիայի ԱԳ նախարարությունը Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Հունաստանի՝ ծովային իրավասության և օդային տարածքի մաքսիմալիստական պահանջները հակասում են միջազգային իրավունքին: Նա հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ վարում է սպառազինման և օտարացման խնդրահարույց քաղաքականություն, գրում է ermenihaber.am-ը:

Բիլգիչը գրավոր պատասխանել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի՝ հայտարարության վերաբերյալ հարցին, թե Ֆրանսիայի հետ Հունաստանի ռազմական համագործակցության համաձայնագիրը ներառում է նաև ծովային իրավասության ոլորտները:

Ընդգծելով, որ Հունաստանի վերոհիշյալ ​​պահանջները հակասում են միջազգային իրավունքին, Բիլգիչը նշել է, որ դատարկ երազանք է կարծել, թե Հունաստանը կարող է Թուրքիային հարկադրել ընդունել նաև միջազգային հանրության համար կասկածելի այդ պահանջները՝ Թուրքիայի դեմ ուղղված ու նաև ՆԱՏՕ-ի համար վնասակար երկկողմ ռազմական դաշինքներ ստեղծելու միջոցով։

  • Կիսվել: