երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնմանը․ Էրդողանը՝ Ուկրաինայի մասին

Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնմանը․ Էրդողանը՝ Ուկրաինայի մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել ներդրում ունենալ ողջ աշխարհում խաղաղության հաստատման գործում ու դադարեցնել ռազմական գործողությունները, տեղեկացնում է Reutersը:

Նշվում է, որ նա մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտին։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան, տասնամյակներ շարունակ լինելով ԵՄ անդամակցության թեկնածու, կաջակցի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ցանկացած ընդլայնմանը:

Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիայի հայտի նկատմամբ ցուցաբերել «նույնպիսի նրբազգացություն», ինչպիսին ցուցաբերել է Կիևի անդամակցության հայտի նկատմամբ, և քննադատել է «անկեղծ չլինելու» համար։

 

  • Կիսվել: