կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում. Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում. Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի առթիվ հանդես է եկել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված շնորհավորական խոսքով:

«Անցած հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել և համընդհանուր ճանաչում գտած հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։

Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով, դա լիովին հաստատեց Սոչիում մեր վերջին հանդիպումը։ Տարբեր ոլորտներում համագործակցությունը լավ ձեռքբերումներ է ապահովում, համակարգված կերպով իրականացվում են խոշոր համատեղ ծրագրերը: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ։

Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ընդլայնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ բարեկամական մեր ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու»,-նշել է Պուտինը:

  • Կիսվել: