հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան աշխատում է Քաթարի հետ՝ իսրայելցի պատանդներին ազատելու համար. Էրդողան

Թուրքիան աշխատում է Քաթարի հետ՝ իսրայելցի պատանդներին ազատելու համար. Էրդողան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և հետախուզության ղեկավարը համագործակցում են Քաթարի իշխանությունների հետ՝ ազատելու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող պատանդներին: Այս մասին այսօր Ալժիրում իր ալժիրցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանկ հայտնել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ե՛վ իմ արտաքին գործերի նախարարը, և՛ իմ հետախուզության ղեկավարը շարունակում են գործընթացը Քաթարի հետ համատեղ ջանքերով:

Մենք հուսով ենք, որ, որքան հնարավոր է շուտ, բանտարկյալների փոխանակման հարցում արդյունքի կհասնենք։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք և հույս ունենք, որ դա դրական արդյունքներ կտա՛՛:

  • Կիսվել: