ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ. Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ նախկին պետ

Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ. Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ նախկին պետ

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում՝ հատկապես այն համատեքստում, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։

Պիեռ դե Վիլյեն նման կարծիք է հայտնել BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Վիլյենը, մասնավորապես, ասել է. ՛՛Էրդողանի Թուրքիան այժմ, ըստ իր հայտարարությունների, առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ։ Եվ այդ մանիֆեստը Թուրքիան մարմնավորում է ռազմական բնույթի համապատասխան ժեստերով։ Օրինակ ՝ քրդերի ոչնչացումը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունները՛՛:

Նա նշել է, որ մի օր միջազգային հանրությունը և մաասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է վերջ դնեն դրան վերջ դնեն։

  • Կիսվել: