ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
70,000 ոստիկան կներգրավվի բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնի պահպանման համար. Ֆրանսիայի ՆԳՆ

70,000 ոստիկան կներգրավվի բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնի պահպանման համար. Ֆրանսիայի ՆԳՆ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ Ֆրանսիայում 70,000 ոստիկանի կներգրավեն բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնի պահպանման համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նույնեսը, մասնավորապես, նշել է. «Մենք անզիջում կլինենք թալանչիների և վանդալների նկատմամբ։ Ես կարգադրել եմ ցուցաբերել առավելագույն խստություն»:

Նա հավելել է, որկներգրավվեն նաև ֆրանսիական ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, որոնք կապահովեն շենքերի պահպանությունը։ Բացի այդ, նախատեսվում է ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ հատուկ տեխնիկայի օգտագործում։

«Սոցիալական ցանցերում մենք տեսնում ենք ծայրահեղ ձախերի կողմից պետական հիմնարկների շենքերի վրա հարձակումների կոչեր»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և բախումների ոստիկանության հետ։

 

  • Կիսվել: