երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թրյուդոն և Բայդենը քննարկել են Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը

Թրյուդոն և Բայդենը քննարկել են Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը:

Թրյուդոն շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին հրդեհների դեմ պայքարում Կանադային օգնելու համար։

Ավելի վաղ՝ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը հայտնել էր, որ այժմ Կանադայում հրդեհի 414 օջախ է գրանցվել, դրանց կեսից ավելիում հրդեհի տարածումը փրկարարներին դեռ չի հաջողվում կասեցնել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների ծուխը պատել է Կանադայի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև հասել է Նյու Յորք և ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան այլ քաղաքներ:

  • Կիսվել: