ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հայտարարել է՝ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս խաղաղությանն ու հանդարտությանը:

Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Նա անդրադարձել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի (COP 29) անցկացմանը։

«COP 29-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին՝ առաջ մղելու մի շարք առանցքային գլոբալ նախաձեռնություններ, ինչպիսիք են նավթագազային ոլորտում մեթանի արտանետումների սահմանափակումը և անցումը դեպի մաքուր էներգետիկա: Ադրբեջանը շարունակում է մնալ գլոբալ էներգետիկ անվտանգության կարևոր հենարան, հատկապես Եվրոպայի համար»,- ասել է Բայդենը։

  • Կիսվել: