երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թրամփը «կասկածներ» ունի Թեհրան-Կիև ինքնաթիռի վթարի պատճառների մասին

Թրամփը «կասկածներ» ունի Թեհրան-Կիև ինքնաթիռի վթարի պատճառների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը, տեղեկացնում է Reuters-ը։ «Մենք խստացրել ենք պատժամիջոցները։ Դրանք առանց այդ էլ էական էին, սակայն այժմ մենք դրանք ավելի ենք խստացրել։ Ես հենց նոր հավանության արաժանացրեցի այն ֆինանսների նախարարության հետ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը մկնաբանել է Թեհրան-Կիեւ չվերթի վթարը։ Նա նշել է, որ «կասկածներ» ունի վթարի մասին։ «Ես կասկածներ ունեմ։ Ես ոչինչ չեմ ուզում ասել, քանի որ այլ մարդիկ նույնպես իրենց կասկածներն ունեն»,-ասել է։ «Ինչ-որ մեկը կարող էր սխալվել․․․ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ինչ-որ շատ սարսափելի, շատ ավերիչ բան է տեղի ունեցել»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Թեհրան-Կիեւ չվերթը վթարի էր ենթարկվել։ Բոլորը զոհվել էին, Թեհրանը հայտարարել է, որ վթարի պատճառը եղել է շարժիչի այրումը։

  • Կիսվել: