Նիգերիայում 32 մարդ տեղափոխող ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նիգերիայում Բենինից Լագոս ուղևորվող ռազմական ինքնաթիռ կործանվել է, որում 32 մարդ է եղել։ Այս մասին հայտնել է երկրի ավիացիայի և օդատիեզերական զարգացման նախարար Ֆեստուս Կեյամոն, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա ասել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իգբոկոդա քաղաքի (Օնդո նահանգ) ռազմածովային բազայի մոտակայքում։
«Նախնական տվյալով՝ օդանավում եղել են 25 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ»,-գրել է Կեյամոն սոցցանցի իր էջում։
Հաղորդվում է նաև, որ այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:



