Կեմերովոյի մարզում Ան-12 ինքնաթիռ է կործանվել. կա 19 զոհ
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտակայքում ռազմական Ան-12 ինքնաթիռ է կործանվել, տեղեկացնում է РЕН ТВ-ն:
Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ:
Ինչպես իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կուզբասի մարզպետ Իլյա Սերեդյուկը՝ ավիավթարը տեղի է ունեցել Յագունովո գյուղի շրջանում:
Նա, մասնավորապես, գրել է. «Մարզի կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են պատկան գերատեսչությունների կողմից»:
Օպերատիվ ծառայությունները հայտնում են, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել շարժիչի բռնկումը: Անձնակազմը մինչև վերջին պահը այրվող ինքնաթիռը հեռացրել է բնակելի հատվածից։
Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռը թռչում էր Նովոսիբիրսկից Կանսկ։
Տեսանյութը՝ այստեղ:



