ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» պատվավոր մրցանակին

Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» պատվավոր մրցանակին

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները նոր անակնկալ են մատուցել հայտնի դերասան Թոմ Քրուզին՝ նրան հանձնելով «Ոսկե արմավենի» պատվավոր մրցանակը։ Այս մասին հայտնել են կազմակերպիչները Twitter-ում։

«Թոմ Քրուզին «Ոսկե արմավենու ճյուղ» են հանձնել «Top Gun: Maverick» ֆիլմի ցուցադրությունից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս հազվագյուտ մրցանակը տրվում է բացառիկ դեպքերում և սովորաբար պսակում է դափնեկրի ողջ կարիերան։ Քրուզը երրորդ ամերիկացի դերասանն է, ով ստացել է այս պարգևը վերջին տարիներին: Նախկինում մրցանակին արժանացել են Ֆորեսթ Ուիթաքերը և Ջոդի Ֆոսթերը:

59-ամյա Քրուզը 30 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ վերադարձավ Կանն՝ ներկա գտնվելու Top Gun: Maverick ֆիլմի պրեմիերային: Կազմակերպիչները նրա համար մի շարք անակնկալներ են պատրաստել։ Նրան պատիվ է ընձեռվել վարպետության դաս անցկացնել, որը համախմբել է 1000 կինոսերների։

Քրուզը խաղացել է հիսունից ավելի կինոնկարներում, այդ թվում՝ «Աշխարհների պատերազմը» ֆիլմում, որի համար ստացել է կինոյի պատմության մեջ ամենաբարձր հոնորարը՝ 100 միլիոն դոլար։

«Top Gun: Maverick» ֆիլմում դերասանի գործընկերը Ջենիֆեր Քոնելլին էր։ Նա «Օսկար» է ստացել «Գեղեցիկ միտք» (2001) ֆիլմի համար։

  • Կիսվել: