ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կաննի 73-րդ կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Կաննի 73-րդ կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Կաննի 73-րդ կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսի 12-23-ը, նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չի կայանա մայիսին։ Այս մասին տեղեկացնում է «Թվիթեր»-ի փառատոնի պաշտոնային էջը։

«Առողջապահության ոլորտում ճգնաժամի և զարգացող իրավիճակի պատճառով՝ Կաննի 73-րդ փառատոնը չի կարող անցկացվել մայիսի 12-23-ը»,- ասված է փառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ամենայն հավանականությամբ փառատոնը կկայանա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։

 

  • Կիսվել: