հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թել Ավիվը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար. Իրանի ԱԳ նախարար

Թել Ավիվը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Պաղեստինի տարածքի բռնազավթման և հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունենալու պատճառով, Սիոնիստական ռեժիմը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, գրում է parstoday.com-ը:

Նա նշել է, որ Սիոնսիտական ռեժիմը կեղծ ու անօրինական ռեժիմ է:
Թվիթերյան գրառման մեջ Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Օկուպանտ և հանցագործ Իսրայելի կեղծ և անօրինական ռեժիմն ունի հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ: Թել Ավիվը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Ապագան, անկասկած, պատկանում է Պաղեստինի ազնիվ ժողովրդին»։

 

  • Կիսվել: