երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թել Ավիվում ցուցարարները բողոքում են Նեթանյահուի կառավարության դեմ

Թել Ավիվում ցուցարարները բողոքում են Նեթանյահուի կառավարության դեմ

Շաբաթ օրը շուրջ 20 000 մարդ Թել Ավիվի կենտրոնում բողոքի ցույց է անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կոշտ աջ կառավարության դեմ: Քննադատները կարծում են, որ նրա կառավարությունը սպառնում է իսրայելական ժողովրդավարությանը:

Ցուցարարները պարզել են պաստառներ՝ հետեւյալ գրություններով՝ ՛՛տապալել բռնապետին՛՛, ՛՛ամոթի կառավարություն՛՛ եւ այլն՝ կոչ անելով Նեթանյահուին, որը դատարանում պայքարում է կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների դեմ, հեռանալ պաշտոնից։

Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել իսրայելցիներին միանալ կոռուպցիայի դեմ պայքարող խմբի ցույցին՝ ՛՛ժողովրդավարությունը փրկելու՛՛ համար, եւ բողոքել դատական համակարգի պլանավորված վերակազմավորման դեմ։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն իշխանության է վերադարձել դեկտեմբերի վերջին: Նա Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետն է, վերադարձել է իշխանության՝ գլխավորելով ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ուղղափառ հրեական կուսակցությունների կոալիցիան, որոնց ներկայացուցիչներից ոմանք այժմ գլխավորում են առանցքային նախարարությունները:

 

  • Կիսվել: