շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թբիլիսիում ցուցարարները պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի է ունենում «Միացյալ ազգային շարժման» ցույցը, որի կարգախոսն է՝ «Ազատություն Միշային». ցուցարարները պահանջում են ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, տեղեկացնում է InterpressNews-ը:

Ցուցարարները պաստառներ են պարզել՝ «Իմ նախագահ, շնորհավոր ծնունդդ, մի հանձնվիր» գրությամբ:

Նշվում է նաեւ, որ Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի հակառակ կողմում, հարթակ է տեղադրվել, որտեղից ելույթ ունեցող քաղաքական առաջնորդները դիմում են ցուցարարներին։ 

Նրանք նշում են, որ բողոքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական հետապնդումները չեն ավարտվել, սակայն առաջին պահանջը Միխայիլ Սահակաշվիլիի ազատ արձակելն է:

  • Կիսվել: