կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրները պետք է լուծեն երկխոսության միջոցով. ԻԻՀ արտաքին հարաբերոթյունների ռազմավարական խորհրդի նախագահ

Տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրները պետք է լուծեն երկխոսության միջոցով. ԻԻՀ արտաքին հարաբերոթյունների ռազմավարական խորհրդի նախագահ

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը, Թեհրանի երկխոսության երրորդ համաժողովում ընդգծել է.«Տարածաշրջանի երկրները պետք է երկխոսության միջոցով լուծեն իրենց խնդիրները», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ ԱԳ նախարարի, դեսպանների, քաղաքական պաշտոնյաների և 36 երկրների վերլուծական կենտրոնների ղեկավարների և մտավորականների ներկայությամբ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է Թեհրանի երկխոսության երրորդ ֆորումը:

«Իրան Պրես»-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ասել է.«Այժմ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունն ու ԱՄՆ բանակը և այլ խոշոր բանակներ փորձում են նոր ասպարեզ ավելացնել իրենց ռազմական ոլորտներին»:

Արտաքին գործերի ռազմավարական խորհրդի ղեկավարն ասելով, որ մենք միջուկային զենքը չենք համարում անվտանգությունը ապահովող գործոն, հավելել է.«Միջուկային տեխնոլոգիա ունենալն ինքնին զսպիչ է, եւ դա ցույց է տալիս Իրանի կարողությունը»:

Խարազին, անդրադառնալով միջուկային բանակցությունների գործընթացին, ասաց.«Իրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ի պարտավորություններին, և մինչ այժմ բանակցություններում շատ խնդիրներ են լուծվել, եւ միայն մնում է երաշխիքների հարցը»:

Նա նշել է.«Որոշ երկրներ ցանկանում են զարգացնել և շանտաժի ենթարկել հզոր երկրներին, տարածաշրջանում ուժեղ դիրք զբաղեցնելու համար, հարց, որին դեմ է իսլամական հանրապետությունը: Բայց տեխնոլոգիան և համագործակցությունը ընդունելի խնդիրներ են, և բոլոր այն երկրները, որոնք ունեն ավելի բարձր տեխնոլոգիա, կապիտալ և տնտեսություն, տարածաշրջանում ներդրումներ անելու խնդիր չունեն»։

  • Կիսվել: