շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սինգապուրի իշխանությունները կդադարեն վճարել COVID-19-ից չպատվաստվածների բուժման համար

Սինգապուրի իշխանությունները կդադարեն վճարել COVID-19-ից չպատվաստվածների բուժման համար

Սինգապուրի կառավարությունը որոշել է չվճարել կորոնավիրուսով հիվանդ այն քաղաքացիների բուժման համար, որոնք նախընտրել են դեկտեմբերի 8-ից չպատվաստվել։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը՝ գրում է rbc.ru-ն։

Հիվանդության դեմ պայքարի միջգերատեսչական խմբի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարեց հիվանդների երկու երրորդը, որոնք հայտնվել են Սինգապուրի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, COVID-19-ից պատվաստված չեն:

Իշխանությունների որոշման համաձայն՝ մինչև 12 տարեկան երեխաները և նրանք, ովքեր բժշկական խնդիրների պատճառով չեն կարող պատվաստվել COVID-19-ի դեմ, բուժում կստանան պետության միջոցների հաշվին։

Առողջապահության նախարարության նոյեմբերի 8-ի տվյալներով՝ Սինգապուրում կորոնավիրուսով հիվանդացել է 2470 մարդ, ինը հիվանդ մահացել է։ Միաժամանակ պատվաստումների ամբողջական կուրս է անցել բնակչության 85%-ը:

  • Կիսվել: