հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Քննարկվել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

Քննարկվել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Վիվիան Բալակրիշնանը քննարկել են առևտրի, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության օրակարգը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու շարունակական ջանքերը։

  • Կիսվել: