ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա

Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը սկսել է պետական այցը Ռուսաստան, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է rbc.ru-ն։

Չինաստանի ղեկավարի այցը կտևի մինչև մարտի 22-ը։

Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության» հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Բացի այդ, նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։

  • Կիսվել: