Սի Ծինփինն ինձ ասաց, որ քանի դեռ ես նախագահ եմ, Չինաստանը չի ներխուժի Թայվան․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից առաջ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփին իրեն ասել է, որ Չինաստանը չի ներխուժի Թայվան, քանի դեռ Թրամփը պաշտոնավարում է։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ձեզ կասեմ, որ դուք շատ նման հարաբերություններ ունեք Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Թայվանի նախագահի հետ, բայց ես չեմ հավատում, որ դա որևէ կերպ կպատահի, քանի դեռ ես այստեղ եմ։ Կտեսնենք։ Նա ինձ ասաց. «Ես երբեք դա չեմ անի, քանի դեռ Դուք նախագահ եք»։ Նախագահ Սին դա ասաց ինձ, և ես ասացի. «Դե, ես դա գնահատում եմ»: Նա նաև ասաց. «Ես շատ համբերատար եմ, և Չինաստանը ևս շատ համբերատար է»»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը և Սի Ծինփինը Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում իրենց առաջին պաշտոնական հեռախոսազրույցն ունեցել են հունիսին։ Ապրիլին Թրամփը նաև հայտնել էր, որ Սի Ծինփինը զանգահարել է իրեն, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ հեռախոսազրույցը:


