երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սի Ծինփինը Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը. NBC

Սի Ծինփինը Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը. NBC

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ Սին չի նշել այդ ծրագրերի իրականացման հստակ ժամկետները, սակայն հստակեցրել է, որ դա կանեն խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ: Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ազդում է Թայվանի ղեկավարի 2024 թվականի ընտրությունների վրա:

Ավելի վաղ Թայվանը Չինաստանին մեղադրել էր հունվարի 13-ի նախագահի և օրենսդիր մարմինների «ընտրություններին միջամտելու միջոցով կղզու խաղաղ գրավումը նախապատրաստելու» համար:

  • Կիսվել: