ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սի Ծինփինը Մոսկվա կայցելի

Սի Ծինփինը Մոսկվա կայցելի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին հրավիրել է Մոսկվա։ Չինաստանի ղեկավարի հետ տեսակապով անցկացված բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահը նշել է․

«Կասկած չունեմ, որ մենք հնարավորություն կունենանք անձամբ հանդիպելու։ Սպասում ենք Ձեզ, հարգելի նախագահ, թանկագին բարեկամ, հաջորդ գարնանը Մոսկվայում՝ պետական այցի շրջանակում»։ 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ նախատեսվող այցը «ամբողջ աշխարհին կցուցադրի ռուս-չինական կապերի ամրությունը, կդառնա տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը՝ երկկողմ հարաբերություններում»։

  • Կիսվել: