չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սաուդյան Արաբիան ամբողջ ծավալով վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը

Սաուդյան Արաբիան ամբողջ ծավալով վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը

Սաուդյան Արաբիան էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից հետո վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը: Այս մասին հայտնել է Թագավորության Էներգետիկայի նախարարությունը:

«Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է Արևելք-Արևմուտք խողովակաշարով նավթի լրիվ հոսքը վերականգնելու տեխնիկական և գործառնական ջանքերի հաջողության մասին, որը հասել է օրական մոտավորապես յոթ միլիոն բարելի»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ Մունիֆի հանքավայրում նավթի արդյունահանումը վերադարձել է նախկին մակարդակին հակամարտության հետևանքով կորցրած օրական 300 հազար բարել արդյունահանման ծավալի վերականգնումից հետո:

Նշենք, որ հարձակումները հանգեցրել էին 600 հազար արտադրական հզորությունների կորստի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով խաթարվել է Սաուդյան Արաբիայում մի շարք կարևոր էներգետիկ օբյեկտների աշխատանքը, վնասվել է նավթատարի պոմպակայանը՝ արևելյան հանքավայրերից Թագավորության արևմուտք նավթ մղելու համար, ինչը հանգեցրել է օրական մոտ 700 հազար բարել նավթի կորստի:

  • Կիսվել: