երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին

Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում միջազգային British American Tobacco (BAT) կորպորացիային պատկանող ծխախոտի գործարանում ռուսական  հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է The Insider-ը:

Ըստ ձեռնարկության աշխատակիցների՝ հրդեհվել է ծխախոտի արտադրամասի տանիքը։ Հրշեջները շարունակում են մարել կրակը։ Հարձակման պահին գործարանի աշխատակիցները գտնվել են ապաստարանում, ուստի տուժածներ չկան։ 

Աղբյուրը նշում է, որ այս գործարանն Ուկրաինայի ամենահին ծխախոտի ձեռնարկություններից մեկն է։ 

Հիշեցնենք, որ ավելի քան երկու շաբաթ առաջ Ռուսաստանի հարվածի հետևանքով Զապորոժիեում ոչնչացվել էր «Խորտիցա» խոշոր ալկոհոլային խմիչքների գործարանը։

  • Կիսվել: