Ռուսաստանը երկխոսության մեջ կմտնի Արևմուտքի հետ, երբ այնտեղ իշխանության գան հեռատես մարդիկ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պրիմակովյան ընթերցումներ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ երկխոսություն կսկսի, երբ այնտեղ իշխանության գան հեռատես մարդիկ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները փաստացի դադարեցրել են համագործակցությունը Ռուսաստանի հետ և «պատ են կառուցել»։
«Երբ և եթե իհարկե Արևմուտքում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում երկրների և կառույցների ղեկավարությունը ստանձնեն մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն տեսնել երկու տարվա ընտրական ցիկլերից մի փոքր ավելի հեռու... իհարկե, պատրաստ կլինենք լուրջ խոսակցության», - ասել է Լավրովը:



