ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը դադարեցնում է չվերթներն այլ երկրների ուղղությամբ. Ria.ru

Ռուսաստանը դադարեցնում է չվերթներն այլ երկրների ուղղությամբ. Ria.ru

«Ռոսավիացիա»-ն մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո։

Բացի այդ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հրահանգել են օդանավակայաններում կազմակերպել բոլոր քաղաքացիների ստուգում, որոնք Ռուսաստան են վերադառնում վարակի օջախ հանդիսացող երկրներից: 

ՌԴ տրանսպորտի նախարարությունը և արտգործնախարարությունը նախագիծ կմշակեն` քաղաքացիներին արտերկրից դուրս բերելու նպատակով` պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռների ներգրավման միջոցով։

 

  • Կիսվել: