հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 25 781 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 25 781 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 781 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 7 612 317։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, երեք օր շարունակ երկրում հայտնաբերվում է ավելի քան 25 հազար վարակման դեպք:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջատարը Մոսկվան է (4410), որին հաջորդում է Սանկտ-Պետերբուրգը (2198 դեպք):

Կորոնավիրուսից մահացու ելքերի թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 883-ով, մեկ օր առաջվա 890-ի փոխարեն։

Համավարակի սկզբից մահացել է 210 801 պացիենտ։ 

  • Կիսվել: