երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանում Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուսաստանում Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ:

«Այդ մարդը Հայաստանից է ժամանել: Հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը Կրասնոդարի երկրամասի տարածքում պարզվել է: Բոլորը, ում հետ հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացման մեջ են գտնվում՝ բժիշկների վերահսկողության տակ»,- ասվում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկությունների՝  քաղաքացին այժմ բուժում է ստանում Սոչիի հիվանդանոցում, գտնվում է մեկսուսացված վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս հիվանդը վարակվել է ֆրանսիական Կուրշավել առողջարանում հանգստանալիս, իսկ Հայաստանից մեկնած քաղաքացին շփվել է կորոնավիրուսով վարակված հարազատների հետ:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, երկու հիվանդներն էլ մինչև 25 տարեկան են:

  • Կիսվել: