շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանում գազի արդյունահանումը 11 ամսում նվազել է գրեթե 12 տոկոսով. Ведомости

Ռուսաստանում գազի արդյունահանումը 11 ամսում նվազել է գրեթե 12 տոկոսով. Ведомости

2022 թվականի 11 ամվա ընթացքում (հունվարից նոյեմբեր) Ռուսաստանում գազի արդյունահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է գրեթե 12 տոկոսով: Այս մասին հայտնում է Ведомости թերթը՝ վկայակոչելով էներգետիկայի նախարարության տվյալներին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով ՝ այն կազմել է 612,9 մլրդ խմ։ Նշվում է, որ ընդհանուր դինամիկայի մեջ հիմնական դերակատարումն է ունեցել «Գազպրոմի» արդյունահանման անկումը։

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ «Գազպրոմի» գազի արդյունահանումը տարվա 11 ամիսների ընթացքում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19,4 տոկոսով։ Ծավալները կազմել են 376,9 մլրդ խմ։ Բացի այդ, կրճատվել է նաև ընկերության գազի պահանջարկը ներքին շուկայում (-5,6 տոկոս): Ընկերությունն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ աշխարհում գազի պահանջարկի կրճատման առանցքային գործոնը Եվրամիությունում վառելիքի սպառման կրճատումն է։

  • Կիսվել: