ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանին

Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանին

Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին, հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա նշել է, որ Գորմանը գործող վիզա ունի, և վերջինիս՝ ՌԴ-ում լինելու ժամկետը երեք տարուց պակաս է։

Հունվարին ԱՄՆ-ից հեռացել էր ՌԴ փոխդեսպանը, ինչն, ըստ Ռեբհոլցի, տեղի է ունեցել ՛՛դիվանագիտական կանոնավոր ռոտացիայի շրջանակում՛՛։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն վաղուց էր ՌԴ-ին տեղեկացրել, որ երկրում դիվանագետները պետք է մնան երեք տարուց ոչ ավելի և պետք է մեկնումից վեց ամիս առաջ իրազեկեն այդ մասին։

  • Կիսվել: