կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները կքննարկեն «3+3» ձևաչափը

Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները կքննարկեն «3+3» ձևաչափը

Ռուսաստանի փոխարտգործնախարար, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պատրաստվում է հանդիպել Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Պրահայում մարտի երկրորդ կեսին։
Ինչպես ասել է Կարասինը՝  կողմերը կապ են պահպանում ամենշաբաթյա ռեժիմով, իսկ հիմա ժամանակն է, որ հանդիպեն աշխատանքային խմբերի ղեկավարները։

«Ավիաչվերթերի վերսկսման, քաղաքացիների ճանապարհորդությունների, վիզաների հետ կապված խնդիրներ կան։ Օրակարգում են նաև ՛՛3+3՛՛ ձևաչափն ու տարածաշրջանային քաղաքականությունը՛՛,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

  • Կիսվել: