երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանի մի շարք գյուղերում տներն ու փողոցները պատվել են սև ձյունով

Ռուսաստանի մի շարք գյուղերում տներն ու փողոցները պատվել են սև ձյունով

Ռուսաստանի Մագադանի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ վերջերս հայտնել են սև ձյունի մասին, որի պատճառը ածխով աշխատող հին ջրատաքացման գործարանից արտանետվող մուրն է:

Օմսուկչան և հարևան Սեյմչան բնակավայրերում, որոնք գտնվում են հեռավոր Սիբիրում, ձյունը միշտ չէ, որ սպիտակ է լինում: Այստեղ սև ձյան լուսանկարներն ու տեսանյութերը շարունակում են տարածվել ձմռան ամիսներին մի քանի տարի շարունակ, սակայն փոփոխություններ չեն լինում:

Գործարանը, որի «շնորհիվ» տարածքը մրով է պատվում, ապահովում է շրջանի մի քանի բնակավայրերի ջեռոււցումը, և ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ ավելի շատ ածուխ է օգտագործվում:

  • Կիսվել: