երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսական զորքերը տեղաշարժվում են ՌԴ տարածքում, իսկ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի զորքերն այդ երկրների տարածքից դուրս են. Լավրով

Ռուսական զորքերը տեղաշարժվում են ՌԴ տարածքում, իսկ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի զորքերն այդ երկրների տարածքից դուրս են. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լիզ Թրասի հետ երկու ժամ տևած բանակցությունից հետո հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատելու Լոնդոնի հետ՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը թերևս ամենացածրն է, և դա՝ ոչ իրենց մեղքով: Լավրովի խոսքով՝ իրենք կողմ են կարգավորմանը, ինչը հնարավոր է միայն իրավահավասարության և փոխադարձ շահերը հարգելու դեպքում:

Լավրովն ասել է, որ վերջնագրերը և սպառնալիքները լավ բանի չեն հանգեցնի, սակայն Մինսկի համաձայնությունները, ըստ նրա, ոչ միայն չեն կատարվում, այլև մերժվում են Կիևի կողմից:

Նրան հակադարձելով՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելացնում է զորքերը Ուկրաինայի հետ սահմանին։ Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը։

Նա նշել է, որ Մոսկվան դեռ հնարավորություն ունի վերջ տալու ՛՛Կիևի դեմ ագրեսիային, հակառակ դեպքում լուրջ հետևանքներ կլինեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար, այդ թվում՝ էներգակիրների մատակարարման հարցում՛՛:

Լավրովն էլ ընդգծել է. ՛՛Ռուսական զորքերը տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքում։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի զորքերն ու ռազմական տեխնիկան այդ երկրների տարածքից դուրս են և ուղարկվում են Բալթյան երկրներ, Սև ծովի ավազանում գտնվող երկրներ։

Տիկին նախարարը հասկացրեց, որ այդ հարցը մեզ չի վերաբերում, մինչդեռ Ռուսաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը Լոնդոնի և Արևմուտքի գլխավոր մտահոգությունն են՛՛:

Նա կրկին շեշտեց, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա:

  • Կիսվել: