հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող հայի ախտորոշումը հայտնի է

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող հայի ախտորոշումը հայտնի է

Հայտնի է դարձել Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող զբոսաշրջիկների ախտորոշումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Առողջապահական կոմիտեի տվյալներով՝ Պուլկովո օդաավակայանից հոսպիտալացված Արման Կ.-ն վարակված չէ մահացու կորոնավիրուսով: Նրա մոտ ARVI-ի ախտանիշներ են հայտնաբերվել: Իսկ Շերեմետևո օդանավակայանից հոսպիտալացված զբոսաշրջիկի մոտ եղել է սննդային թունավորում:

Հիշեցնենք, որ ռուս բժիշկները Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանից ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել Չինաստանից ժամանած Արման Կ.-ին: Հայտնի է, որ վերջինս Պետերբուրգ է եկել Շանհայից:

Ըստ բժիշկների՝ Արման Կ.-ն ունի բարձր ջերմություն, տենդ, որը մի կողմից կարող է անվտանգ լինել, բայց մյուս կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ կորոնավիրուսի տարածումից զերծ մնալու համար:

  • Կիսվել: