կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է հունիսի 5-ին ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին։ ՊՆ նշում է, որ ռուս զինվորականները չեն տուժել, սակայն տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում: Ամոնիակատարի աշխատանքի վերսկսումը հացահատիկի գործարքի երկարաձգման Ռուսաստանի պայմաններից մեկն է, հաղորդում է Կոմերսանտը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի վերականգնման համար կպահանջվի մեկից երեք ամիս։ Շարքից հանվել է կայաններից մեկը։ «Մենք ջանքեր կգործադրենք դեպքի հանգամանքները պարզելու համար։ Բայց կա միայն մի կողմ, որը շահագրգռված չէ խողովակաշարի գործարկմամբ, եւ դա Կիեւի ռեժիմն է»,-ասել է նա։ 

  • Կիսվել: